Իրանում 15 նոր թանգարանների կառուցման աշխատանքներ են ընթանում

Իրանում 15 նոր թանգարանների կառուցման աշխատանքներ են ընթանում

Իրանում 15 թանգարանների շինարարություն Է ընթանում, որոնք Մշակութային ժառանգության, արհեստների եւ զբոսաշրջության պետական կազմակերպությունը մտադիր Է բացել առաջիկա երկու տարում:

«Չնայած ֆինանսավորման հետ կապված խնդիրներին, որոնք պայմանավորված են Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված պատժամիջոցների գործողությամբ, վերջին երկու տարվա ընթացքում ամբողջ երկրում բացվել են 40 նոր եւ վերակառուցված թանգարաններ: Եվ եւս 15-ը կբացվեն առաջիկա երկու տարում»,-«Իրան դեյլի» թերթին հայտնել Է Կազմակերպության՝ թանգարանների եւ մշակութային արժեքների դեպարտամենտի տնօրեն Մոհամադ Ռեզա Քարգարը:

Նա ընդգծել Է, որ «անցած տարվա ընթացքում (իրանական օրացույցով ավարտվել Է 2015 թվականի մարտի 20-ին) թանգարաններ են այցելել 17,8 մլն իրանցիներ: Նույն այդ ժամանակաշրջանում թանգարաններ, ճարտարապետական հուշարձաններ եւ Իրանի այլ տեսարժան վայրեր են այցելել 870 հազար օտարերկրյա քաղաքացիներ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում