Տեր Շտեգենը նորամուտը կնշի Պրիմերայում

Տեր Շտեգենը նորամուտը կնշի Պրիմերայում

«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կպաշտպանի կատալոնական ակումբի դարպասը Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի՝ Մադրիդի «Ատելտիկոյի» դեմ խաղում։

23-ամյա ֆուտբոլիստը մեկ տարի առաջ է տեղափոխվել Իսպանիայի գործող չեմպիոնների կազմ, սակայն անցյալ մրցաշրջանում «կապտանռնագույնների» դարպասը պաշտպանել է Կլաուդիո Բրավոն, ով այժմ վնասվածք ունի։

Այսպիսով, այսօրվա հանդիպումը տեր Շտեգենի համար առաջինը կլինի Իսպանիայի առաջնությունում, թեև անցյալ մրցաշրջանում նա թիմի հիմնական դարպասապահն էր Իսպանիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի գավաթի հանդիպումներում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում