Արամ Ա-ն Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պաշտպանությունը իսլամադավան պետությունների առաջնահերթություն է համարում

Արամ Ա-ն Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պաշտպանությունը իսլամադավան պետությունների առաջնահերթություն է համարում

Մեծի Տանն Կիլիկիո Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Վաշինգտոնում Մերձավոր Արևելքում քրիստոնեության դիմագրաված մարտահրավերների վերաբերյալ տեղի ունեցող համագումարի նախագահ Թուֆիք Պաաքլինին ուղարկած հատուկ նամակով ողջունել է հիշյալ նախաձեռնությունը: Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մերձավոր Արևելքը եղել է քրիսոտնեության ծննդավայրը, հետևաբար այդ տարածաշրջանի պատմությունը հնարավոր չէ հասկանալ առանց քրիստոնեության:

«Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների վերակազմակերպումը և պահպանումը պետք է նաև իսլամի համար դառնան առաջնահերթ խնդիր, քանի որ քրիստոնյա-իսլամ գոյակցությունը Մերձավոր Արևելքի յուրահատուկ ինքնությունը կազմող կարևոր ազդակներից մեկն է: Հետևաբար, քրիստոնեական ներկայության պաշտպանությունը և պահպանումը Մերձավոր Արևելքի իսլամական պետությունների համար պետք է դառնան առաջնահերթ մտահոգություն»,- նշել է Արամ Առաջինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում