Դիբալայի գոլի շնորհիվ «Յուվենտուսը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Դիբալայի գոլի շնորհիվ «Յուվենտուսը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երրորդ տուրում գործող չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Կիևոյին» և շատ մոտ էր երրորդ անընդմեջ պարտությունը կրելուն:

Հանդիպման 5-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Պերպարիմ Հեթեմայը, իսկ թուրինցիներին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը միայն 83-րդ րոպեին, երբ Պաոլո Դիբալան դիպուկ իրացրեց հյուրերի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը: Այս խաղից հետո «Յուվենտուսն» ունի 1 միավոր, իսկ «Կիևոն»՝ 7:

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Յուվենտուս» – «Կիևո»՝ 1:1
Գոլերը՝ Դիբալա 83՛/11-մետրանոց – Հեթեմայ 5՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում