Էնրիկե. Կարևոր հաղթանակ տոնեցինք, բայց դեռ մրցաշրջանի սկիզբն է

Էնրիկե. Կարևոր հաղթանակ տոնեցինք, բայց դեռ մրցաշրջանի սկիզբն է

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գոհ է իր սաների՝ Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Ատլետիկոյի» դեմ ցուցադրած խաղից: Հիշեցնենք, որ «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացած խաղում կատալոնացիները 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին:

«Մենք կատարյալ հանդիպում անցկացրեցինք. ունեինք գոլ խփելու բազում հնարավորություններ, ինչն «Ատլետիկոյի» հետ խաղում բարդ աշխատանք է, և արագ վերականգնեցինք հաշվի հավասարությունը: Շատ ուրախ եմ: Կարևոր հաղթանակ տոնեցինք, բայց դեռ մրցաշրջանի սկիզբն է, իսկ խաղային օրացույցը բարդ է»,-հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էնրիկեն:

Լուիս Էնրիկեն նաև նշել է, որ Լիոնել Մեսսիին մեկնարկային կազմում չընդգրկելը պայմանավորված է եղել վերջին շրջանում Մեսսիի ճանապարհորդություններով (ԱՄՆ-Արգենտինա-Իսպանիա):

«Ես խոսել եմ Մեսսիի հետ: Նա մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է, և մենք չէինք ցանկանում ռիսկի դիմել, քանի որ վերջին շրջանում Մեսսին շատ ժամանակ է անցկացրել ճանապարհների վրա»,-ասել է մարզիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում