Հայաստանն առաջիկա տարվա համար կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը

Հայաստանն առաջիկա տարվա համար կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը

Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին մասնակցելու համար ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Տաջիկստան։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Նույն օրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Էդվարդ Նալբանդյանը ներկա կգտնվի Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքում Հայաստանն առաջիկա տարվա համար կստանձնի ՀԱՊԿ‬ նախագահությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում