ԵԱՀԿ Մինսկի խումբը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 70-րդ նստաշրջանի շրջանակում կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ՄԽ-ի հետագա քայլերին, հաղորդում է haqqin.az-ը՝ Report-ին հղում կատարելով:
Դեսպանի խոսքով, հանդիպմանը նախարարները կքննարկեն ընթացիկ տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորության հարցը: