«Արարատն» ուսումնամարզական հավաք կանցկացնի ԱՄՆ-ում
15/09/2015 13:17

Նմանատիպ
2016 թվականի փետրվարին «Արարատը» «Վենտուրա Քաունթի Ֆյուժն» ակումբի հրավերով նախատեսում է մեկնել ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ` ուսումնամարզական հավաքի: Այս մասին տեղեկացնում է «Արարատի» մամուլի ծառայությունը:
Նախատեսված են մի քանի ստուգողական հանդիպումներ «Վենտուրա Քաունթի Ֆյուժնի» և տեղի այլ թիմերի հետ:
Հայտնի է, որ «Արարատը» հանգրվանելու է «Crowne Plaza» հյուրանոցում և մարզվելու է «Ventura Sportsplex» մարզահամալիրում, որտեղ ժամանակին հավաք են անցկացրել Անգլիայի «Վեստ Բրոմվիչ», «Սուոնսի», Շվեդիայի «Համարբյու», ԱԻԿ, ՄԼՍ-ի «Պորտլենդ Թիմբերս» և «Սիեթլ Սաունդերս» թիմերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում