Իրադրությունը սրելու Ադրբեջանի փորձերը հղի են տարածաշրջանի ապակայունացմամբ. Սերժ Սարգսյան

Իրադրությունը սրելու Ադրբեջանի փորձերը հղի են տարածաշրջանի ապակայունացմամբ. Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15-ին Դուշանբեում հայտարարել Է, որ հայ-ադրբեջանական սահմանում իրադրությունը սրելու Ադրբեջանի փորձերը հղի են տարածաշրջանի ապակայունացմամբ:

ՀՀ նախագահը, ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, նշել Է, որ ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարները նեղ կազմով հանդիպման ընթացքում քննարկել են սուր հարցեր, «քննարկումը, ավանդույթի համաձայն, անկեղծ բնույթ Է կրել»:

«Ես ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարներին տեղեկացրեցի Հարավային Կովկասի տարածաշրջանի իրադրության մասին՝ ուշադրությունը հրավիրելով հայ-ադրբեջանական սահմանի եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով լարվածության աճի Էական սպառնալիքի վրա: Կրկին չեմ անդրադառնա այդ հարցին, միայն կնշեմ, որ իրադրությունը սրելու ադրբեջանական կողմի փորձերը՝ միջազգային հանրակցության համարժեք հակազդման բացակայության դեպքում, հղի են ամբողջ տարածաշրջանի իրադրության ապակայունացմամբ»,- ասել Է նախագահ Սարգսյանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում