Ռամոսը կարող է բաց թողնել 3 շաբաթ

Ռամոսը կարող է բաց թողնել 3 շաբաթ

Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի ապաքինման համար կպահանջվի առավելագույնը երեք շաբաթ ժամանակ: Այս մասին հաղորդում է մադրիդյան ակումբ պաշտոնական կայքը:

Ռամոսն ուսի վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Շախտյորի» հետ խաղում, որում «սերուցքայինները» հաղթեցին 4:0 հաշվով: Վնասվածքի ապաքինման համար կարող է պահանջվել 10 օրից մինչև երեք շաբաթ ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում