Մեսսին աենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով ՉԼ-ում 100 հանդիպման է մասնակցել

Մեսսին աենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով ՉԼ-ում 100 հանդիպման է մասնակցել

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շրջանցել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլին՝ դառնալով Չեմպիոնների լիգայում 100 հանդիպման մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

ՉԼ խմբային փուլի 1-ին տուրի՝ «Ռոմայի» դեմ արտագնա հանդիպմանը (1:1) մասնակցելիս արգենտինացին 28 տարեկան և 84 օրական էր: Ռաուլին այդ սահմանագիծը հաջողվել էր հաղթահարել 28 տարեկան և 239 օրական հասակում։

Մեսսին ՉԼ-ին առաջին անգամ մասնակցել է 2004 թվականին: Անցկացրած 100 խաղում նա խփել է 77 գոլ, կատարել 21 գոլային փոխանցում և 4 անգամ նվաճել մրցաշարի գավաթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում