Եվրախորհրդարանը պաշտպանեց 120 հազար գաղթականների բաշխման՝ Եվրահանձնաժողովի առաջարկը

Եվրախորհրդարանը պաշտպանեց 120 հազար գաղթականների բաշխման՝ Եվրահանձնաժողովի առաջարկը

Եվրախորհրդարանը (ԵԽ) պաշտպանել Է Եվրամիության երկրներում 120 հազար գաղթականների բաշխման՝ Եվրահանձնաժողովի առաջարկությունը: Այն շտապ ընթացակարգով քվեարկության Է ներկայացվել Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցի նախաձեռնությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԵԽ-ի առաջարկության օգտին քվեարկել Է 370 պատգամավոր, դեմ՝ 134-ը, ձեռնպահ Է մնացել 52-ը: «Պատգամավորների ճնշող մեծամասնությունը հանդես եկավ այն 120 հազար գաղթականների բաշխման սխեմայի օգտին, որոնք ժամանել են Իտալիա, Հունաստան եւ Հունգարիա: Դա հզոր ազդանշան Է խորհրդին»,- ասել Է Շուլցը:

Եվրախորհրդարանի կողմից այս միջոցի ընդունումը, որը ներկայացրել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, կրում Է հանձնարարական բնույթ: Վերջնական որոշումը պետք Է կայացնի Եվրամիության խորհուրդը հանրակցության երկրների ներքին գործերի նախարարների մակարդակով, որոնք հերթական անգամ կհավաքվեն սեպտեմբերի 22-ին Բրյուսելում:

Եվրոպայի սահմանների վերահսկողության գործակալության՝ Frontex-ի վերջին տվյալներով՝ տարեսկզբից ԵՄ Է ժամանել ավելի քան կես միլիոն գաղթական, մինչդեռ ամբողջ 2014 թվականին նույն թիվը կազմել Է 280 հազար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում