Երևանում և Սյունիքում սեպտեմբերի 22-ից գործարկվելու են նոր արագաչափեր

Երևանում և Սյունիքում սեպտեմբերի 22-ից գործարկվելու են նոր արագաչափեր

Հանրապետությունում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մասնավորապես, 2015 թվականի սեպտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում, Տերյան-Պուշկինի փողոցների, Շիրազ-Ջանիբեկյան, Սեբաստիա-Ա. Վեգներ, Մուրացան-Ռոստովյան 

Մարգարյան-Բաշինջաղյան, Նար-Դոսի-Տիգրան Մեծի, Երևան քաղաքի Սասունցի Դավիթ-Բելինսկի, Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան նրբանցք, Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկներում տեղադրված արագաչափերը:

Նույն օրվանից գործարկվելու են նաև Երևան քաղաքի Հալաբյան փողոց՝ Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկից Եղվարդի խճուղի ընկած ճանապարհահատվածում տեղադրցած 2 արագաչափերը՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Սյունիքի մարզի Գարհայք համայնքի վարչական տարածքում սեպտեմբերի 22-ից գործարկվելու է 1 արագաչափ` երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում