11.1 C
Yerevan

Արմավիրում օծվել է Սուրբ Աննա վեհաշուք եկեղեցին

Նմանատիպ

Հզոր երկրաշարժ պակիստանում․ կան զոհեր

Առնվազն 9 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիս-արևմտյան Խայբեր Փախտունխվա...

Ադրբեջանը նորից արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի...

Բանակից տարկետում ստանալու համար փաստաթղթերն ընդունվում են ապրիլի 1-30-ը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է,...

Հոկտեմբերի 21-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում ձեռամբ Արմավիր թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի և մասնակցությամբ Արմավիրի թեմի հոգևոր դասի կատարվեց նորակառույց Սուրբ Աննա վեհաշուք եկեղեցու օծման արարողություն:

Եկեղեցու օծմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, եկեղեցու ազնիվ բարերար’ մոսկվաբնակ Վահան Ավագյանը’ իր ընտանիքի հետ, Ազգային ժողովի պատգամավորներ, համայնքապետ Աշոտ Գրիգորյանը, հարակից համայնքների ղեկավարները, բազմահազար համագյուղացիներ, թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամներ և բազմաթիվ ուխտավորներ:

Նախորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին նախագահությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի կատարվել էր «Դռնբացէքի» արարողությունը և օծվել էին եկեղեցու 12 սյուները:

Հոկտեմբերի 21-ին Սրբազան Հայրը Սրբալույս մյուռոնով օծեց Սուրբ Սեղանը, Սուրբ Խորանի սյուները’ չորս Ավետարանիչների անուններով, և Մկրտության ավազանը:

Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակով բարերար Վահան Ավագյանն արժանացավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշանի:

Այնուհետև հյուրերը մասնակցեցին բարերարի կողմից կազմակերպած հյուրասիրությանը և տոնական միջոցառմանը:

spot_imgspot_img