ԱՄՆ Սենատում կասեցվել է Իրանի միջուկային պայմանագիրը ձախողելու վերջին փորձը

ԱՄՆ Սենատում կասեցվել է Իրանի միջուկային պայմանագիրը ձախողելու վերջին փորձը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատում դեմոկրատներն արգելափակել են հանրապետականների կողմից Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը մերժելու վերջին փորձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ համաձայնագրի կողմնակիցները թույլ չեն տվել քվեարկության դնել այն բանաձևը, որը թույ լ չէր տա ԱՄՆ նախագահին դադարեցնել Իրանի դեմ պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ վերջինը չի ընդունել Իսրայել պետության գոյության իրավունքը և իր քրեակատարողական հիմնարկներից ազատ չի արձակել ԱՄՆ քաղաքացիներին:

Սեպտեմբերի 17-ին լրանում է 60 օրվա վերջնաժամկետը, որն իր առջև սահմանել է Կոնգրեսը, որպեսզի ուսումնասիրի Իրանի միջուկային ծրագրի պայմանագիրը և իր վերջնական կարծիքը հայտնի այդ հարցի շուրջ:

Ավելի վաղ Սենատում և Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն արդեն մի քանի անգամ արգելափակել են հանրապետականնների` պաշտոնական Թեհրանի հետ համաձայնագիրը տորպեդահարելու փորձերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում