Հենրիխ Մխիթարյան. Խաղավարտն ավելի հեշտ ստացվեց

Հենրիխ Մխիթարյան. Խաղավարտն ավելի հեշտ ստացվեց

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Կրասնոդարի» հետ խաղի (2:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել: «НТВ Плюс»-ի եթերում Մխիթարյանն ասել է, որ երկրորդ խաղակեսում հյուրերը հոգնել են, ինչն էլ հեշտացրել է իրենց գործը:

-«Բորուսսիան» արագ գոլ բաց թողեց, ինչն իր դերակատարությունն ունեցավ: Հանդիպման ընթացքում ազատ տարածությունները քիչ էին: Լավ է, որ երկրորդ կեսում «Կրասնոդարը» հոգնեց: Խաղավարտն ավելի հեշտ ստացվեց,-ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ C խմբի մյուս՝ «Գաբալա»-ՊԱՕԿ հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով, և այժմ «Բորուսսիան» միաձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում