10.1 C
Yerevan

«168 ժամ». ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը ընտրվել է Աժ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ

Նմանատիպ

Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունը բարդացնում է վիճակը․ Աբդոլլահիան

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել...

Ռուսաստանը զորավարժություններ է սկսում մինչև 12000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներով

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռային համակարգով,...

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ...

«168 ժամ» թերթը գրում է, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը երեկ 75 կողմ, 4 դեմ ձայներով ընտրվել է Աժ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ:

Այս պաշտոնը թափուր էր մնացել Սամվել Բալասանյանի’ Գյումրիի քաղաքապետ դառնալուց հետո: Թեեւ այս պաշտոնը, այսպես կոչված, Դոնթի բանաձեւով, ԲՀԿ-ի քվոտան է, սակայն, անկախ այդ բանաձեւից եւ քվոտայից, Աժ մշտական հանձնաժողովի նախագահ են ընտրվում քվեարկությամբ: Այսինքն’ եթե իշխող մեծամասնությունը ցանկանար, ապա կարող էր տապալել Մարտուն Գրիգորյանի ընտրությունն այդ պաշտոնում: Եթե անգամ Աժ-ում ԲՀԿ-ի 36 պատգամավորներին գումարենք մնացած ոչ իշխանական պատգամավորներին, ապա ստացվում է’ 53: Այսինքն’ իշխող մեծամասնությունը ԲՀԿ-ի կամ Մարտուն Գրիգորյանի համար ապահովել է ամբողջ 22 կողմ ձայն: Դա նշանակում է, որ եթե ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը չմասնակցեին քվեարկությանը, ապա Մ. Գրիգորյանը չէր ընտրվի այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Այս քվեարկությունն ուշագրավ է ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների սրման համատեքստում: Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո ԲՀԿ-ն անգամ բոյկոտեց Աժ աշխատանքը: Մարտուն Գրիգորյանի ընտրությունը, սակայն, ցույց է տալիս, որ այդ հակամարտությունը եթե ոչ’ ամբողջությամբ, ապա զգալի չափով արհեստական էր, կամ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուց հետո ինչ-որ բան է փոխվել երկու կուսակցությունների հարաբերություններում:

«Հետաքրքիր է’ իր ոչ խորհրդարանական գործունեության ընթացքում Մարտուն Գրիգորյանը Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով հանձնաժողովի նախագահ ընտրվելու հարցում ո՞ւմ եւ որքանո՞վ է շնորհակալ լինելու’ միայն ԲՀԿ-ի՞ն, թե՞ նաեւ ՀՀԿ-ին, գուցե երկուսին’ միասին վերցրած»,- գրում է «168 ժամը»:

spot_imgspot_img