Խորվաթիան հայտարարել Է, որ կսկսի միգրանտներին ուղարկել Հունգարիա

Խորվաթիան հայտարարել Է, որ կսկսի միգրանտներին ուղարկել Հունգարիա

Խորվաթիան այլեւս չի կարող ընդունել հազարավոր միգրանտների եւ նրանց տեղավորել իր տարածքում, հայտարարել Է երկրի վարչապետ Զորան Միլանովիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Նրանք կստանան պարեն, ջուր եւ բժշկական օգնություն: Դրանից հետո նրանք կարող են շարունակել ճանապարհը: Եվրամիությունը պետք Է հասկանա, որ Խորվաթիան չի դառնա միգրանտների ընդունման «փոխաբեռնման կետ»: Մենք սիրտ ունենք, բայց նաեւ բանականություն ունենք»,- ասել Է Զորան Միլանովիչը:

Վարչապետի խոսքով՝ Խորվաթիայի իշխանությունները չեն փակի սահմանը, բայց միգրանտներին կվերաուղարկեն Հունգարիա եւ Սլովենիա:

Մինչդեռ, սեպտեմբերի 18-ին Հունգարիան սկսել Է արգելափակոցների կառուցել Խորվաթիայի հետ սահմանին՝ միգրանտների հոսքը կանգնեցնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում