Հունաստանում ավարտվում Է վաղաժամկետ ընտրությունների հետ կապված նախապատրաստությունը

Հունաստանում ավարտվում Է վաղաժամկետ ընտրությունների հետ կապված նախապատրաստությունը

Հունաստանում ավարտվում Է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելը, որոնք նշանակված են սեպտեմբերի 20-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերի 18-ը Հունաստանում վերջին օրն Է, երբ թույլատրված Է հասարակական կարծիքի հարցումների տվյալների հրապարակումը: Կուսակցություններն անցկացնում են եզրափակիչ հանրահավաքները. սեպտեմբերի 17-ի երեկոյան տեղի Է ունեցել պահպանողական «Նոր դեմոկրատիայի» հանրահավաքը, իսկ այսօր ՍԻՌԻԶԱ-ն իր կողմնակիցներին հավաքում Է Սինտագմա կենտրոնական հրապարակում: Սեպտեմբերի 19-ը կլինի «լռության օր», թեեւ հունական հեռուստաալիքներում ընտրություններից առաջ Էլ ցուցադրվում են բազմաթիվ քաղաքական ծրագրեր:

Հույներն այս տարի երրորդ անգամն են գնում ընտրական տեղամասեր. հունվարի 25-ին տեղի են ունեցել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, հուլիսի 5-ին հանրաքվե Է անցկացվել վարկատուների վերջնագրի նկատմամբ վերաբերմունքի շուրջ, իսկ սեպտեմբերի 20-ին վերստին կկայանան արտահերթ ընտրություններ:

Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 19 կուսակցություն եւ հինգ ընտրադաշինք: Խորհրդարան անցնելու շանսեր ունեն նրանցից ութ-ինը: Քվեարկությունն անցկացվելու Է առավոտվա ժամը 7-ից մինչեւ երեկոյան ժամը 7-ը, իսկ ընտրությունների առաջին արդյունքներն սպասվում են երեկոյան ժամը 9-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում