Եվրոբասկետ. Չեմպիոնի կոչման համար կպայքարեն Լիտվան և Իսպանիան (տեսանյութ)

Եվրոբասկետ. Չեմպիոնի կոչման համար կպայքարեն Լիտվան և Իսպանիան (տեսանյութ)

Բասկետբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ երկրորդ խաղում Լիտվայի հավաքականն առավելության հասավ Սերբիայի նկատմամբ:

67:64 հաշվով ավարտված խաղում երկու հավաքականներն էլ 3-միավորանոց նետումների սարսափելի արդյունավետություն ցուցաբերեցին (Սերբիա՝ 21%, Լիտվա՝ 14%): Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Սերբիայի կազմում Միլոշ Թեոդոսիչն էր, ով վաստակեց 16 միավոր, իսկ լիտվացիներից 15 միավոր վաստակեց կենտրոնական Յոնաս Վալանչյունասը:

Սեպտեմբերի 20-ին կայանալիք եզրափակչում Լիտվա մրցելու է Իսպանիայի հետ, իսկ Սերբիան երրորդ տեղի համար կխաղա Ֆրանսիայի հետ:

Եվրոպայի առաջնություն, կիսաեզրափակիչ
Սերբիա – Լիտվա՝ 64:67 (17:22, 17:13, 9:13, 21:19)

Հետևեք մեզ նաև Telegram-ում