Վենգեր. Չեխը կարող է վճռել «Չելսիի» հետ խաղի ելքը

Վենգեր. Չեխը կարող է վճռել «Չելսիի» հետ խաղի ելքը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ դարպասապահ Պետր Չեխը կարող է վճռորոշ դեր կատարել իր նախկին թիմի՝ «Չելսիի» դեմ այսօր կայանալիք խաղում: Թիմերը մրցելու են Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում, հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 15:45-ին:

-Պետր Չեխի դարպասը գրավելու համար պետք է պարզապես իդեալական գրոհ կազմակերպենք: Ես ցանկանում եմ, որ նա կենտրոնանա միայն հանդիպման վրա և այլ բաների մասին չմտածւ: Միշտ էլ բարդ է հարազատ թիմի դեմ խաղալը, բայց ես Պետրին խաղադաշտ դուրս բերեցի Անգլիայի Սուպերգավաթի խաղում, և նա հիանալի հանդես եկավ: Նա կարող է վճռել այս խաղի ելքը:

Մեզ համար կարևոր հանդիպում է, և գիտենք՝ նման խաղերի արդյունքներից է կախված մրցաշարային աղյուսակում մեր դիրքը: Չեմ մտածում «Չելսիի» խնդիրների մասին, ինձ պետք է, որ «Արսենալը» լավ խաղա,-Վենգերի խոսքը մեջբերված է «Goal» առցանց պարբերականից:

Նշենք, որ այս խաղից առաջ «Արսենալն» ունի 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ գործող չեմպիոն «Չելսին» 17-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով ընդամենը 4 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում