«Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը գովաբանել է մադրիդյան թիմի ներկայիս առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Հիշեցնենք, որ վերջերս Ռոնալդուն գերազանցեց Ռաուլի ռեկորդը և դարձավ Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» լավագույն ռմբարկուն:
-Ովքեր սիրում են համեմատություններ անել, այժմ արդեն խոսքեր չունեն Ռոնալդուի և Մեսսիի խաղը բնութագրելու համար: Ֆուտբոլի պատմության մեջ նրանց նման ֆուտբոլիստներ չի եղել, նրանք այլ մակարդակի խաղացողներ են:
Կրիշտիանուն պարզապես անհավանական ֆուտբոլ է ցուցադրում: Վերջին 6 տարիներին նա միջինը 50 գոլ է խփում, այն դեպքում, երբ 20 գոլ խփելն է բավականաչափ բարդ: Ես շատ գոհ եմ իմ կարիերայից, իսկ Ռոնալդուի համար շատ բան դեռ առջևում է: Նա դեռ շատ տիտղոսներ է նվաճելու: Կրիշտիանուն կշարունակի գոլեր խփել և թիմին օգնել հաղթանակներ տոնել,-Ռաուլի խոսքը մեջբերված է «Marca»-ից: