Հենդերսոնը կրկին վնասվածք է ստացել

Հենդերսոնը կրկին վնասվածք է ստացել

«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը կրկին դուրս է մնացել շարքից: «Liverpool Echo»-ն հաղորդում է, որ մարզման ժամանակ Հենդերսոնն աջ ոտքի կոտրվածք է ստացել: 25-ամյա ֆուտբոլիստը շուտով վիրահատության կենթարկվի, իսկ խաղադաշտ կկարողանա վերադառնալ 6-8 շաբաթ հետո:

Հիշեցնենք, որ Հենդերսոնը ձախ ոտքի վնասվածքի պատճառով բաց էր թողել «Լիվերպուլի» վերջին չորս հանդիպումները և նոր էր սկսել մարզվել ընդհանուր խմբում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում