ԱԱ. Հովհաննես Բաչկովը դուրս եկավ հաջորդ փուլ, Արամ Ավագյանը պարտվեց (տեսանյութ)

ԱԱ. Հովհաննես Բաչկովը դուրս եկավ հաջորդ փուլ, Արամ Ավագյանը պարտվեց (տեսանյութ)

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկան Հայաստանը ներկայացնող Հովհաննես Բաչկովն ու Արամ Ավագյանը:

64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 3 ռաունդներում էլ առավելության հասավ կորեացի Լիմ Հյունչուլի նկատմամբ և դուրս եկավ հաջորդ փուլ: 1/8 եզրափակիչ փուլում Հովհաննեսը կմրցի Թուրքմենստանը ներկայացնող Ազիզ Բեբիտովի հետ, մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին:

56 կգ քաշային Արամ Ավագյանը 3 ռաունդներում էլ պարտվեց Բաքվի Եվրոպական խաղերի փոխչեմպիչոն, Բելառուսիան ներկայացնող Ասանաու Դմիտրիին:

Հավելենք, որ Հայաստանի 3-րդ պատվիրակը՝ Կորյուն Սողոմոնյանը ռինգ դուրս կգա վաղը: Մեր մարզիկի մրցակիցը 1/16-րդ փուլում կլինի Պապուա Նոր Գվինեան ներկայացնող Կիամա Չարլզը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում