14.1 C
Yerevan

Կառավարությունում կայացել է FREDA հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից:

Համաձայն օրակարգի’ հաստատվել են FREDA-ի 2011 թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունները և անկախ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև հիմնադրամի կողմից հրապարակվող և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության նախագիծը:

Նիստում անդրադարձ է եղել ՀԳՏՏԶՀ Ներդրումային կոմիտեի անդամների թեկնածությունների վերահաստատման խնդրին: Խորհուրդը հաստատել է Ներդրումային կոմիտեի կանոնակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությունը: Արծարծվել է նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու հարցը:

Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է խորհրդի անդամներին ներկայացնել առաջարկություններ հնարավոր թեկնածուների վերաբերյալ’ հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև Ներդրումային կոմիտեի կազմում ընդգրկելու նպատակով:

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է FREDA-ի 2012 թ. առաջին ինն ամիսների գործունեության արդյունքները: Հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը զեկուցել է ՀԳՏՏԶՀ ընթացիկ տարվա ներդրումային պորտֆելի կատարողականի վերաբերյալ:

spot_imgspot_img