11.1 C
Yerevan

«Հայկական ժամանակ». Հովտաշեն գյուղի բնակիչը ցանկացել է պայթեցնել «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկը

Նմանատիպ

ZAHA երկկենցաղ զրահամեքենաները՝ թուրքական սպառազինության մաս

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի...

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Երեկ առավոտյան մի տղամարդ զանգահարել է ՄԻՊ գրասենյակ և հայտնել, որ պայթեցնելու է Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկը։ Ոստիկանները պարզել են, որ զանգահարողը Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ, 3 անչափահաս երեխաների հայր, 41-ամյա Աշոտ Սիմոնյանն է։ Նրան ձերբակալել են։ Հովտաշենի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանը մեր թղթակցին պատմել է. «Երեք տարի առաջ ինքն էդ բանկից մի քանի վարկ էր վերցրել։ Գյուղում փոքր խանութ ուներ։ Վերցրած գումարով էդ խանութն էր աշխատացնում, բայց վերջը խանութը փակվեց, ու Էլ չկարողացավ վարկը մարել։

Բանկն էլ սկսեց Աշոտի երաշխավորներից էդ փողերը պահել՝ մեկի թոշակից, մյուսի՝ աշխատավարձից։ Գյուղում մի 10 հոգի էսքան ժամանակ ստիպված էդ գումարներն ա վճարում։ Աշոտին ասում էին, թե՝ ախպեր, մի բան արա, մեղք ենք, հեսա մենք էլ ենք սնանկանալու։ Բայց ինքն էլ ի՞նչ կարա անի։ Չի աշխատում, ընտանիքը կինն ա պահում։ Չի դիմացել, դրա համար տենց բան ա ասել»։ Աշոտ Սիմոնյանի ընդհանուր պարտքը բանկին այժմ կազմում է շուրջ 19 հազար ԱՍՆ դոլար (շուրջ 7 մլն 700 հազար դրամ)։ Եթե Սիմոնյանին մեղադրանք առաջադրվի ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հոդվածով, նա կարող է դատապարտվել մինչև 3 տարի ազատազրկման։

spot_imgspot_img