12.1 C
Yerevan

Վիճակագրություն. Հայաստանը Facebook-ի օգտատերերի քանակով 115-րդն է աշխարհում

Նմանատիպ

Սպիտակ քաղաքի մոտ երկրաշարժ է գրանցվել

3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ...

Եվրո-2024․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 26-ին կմեկնարկեն երկրորդ...

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`մարտի 26-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-30-ն առանձին շրջաններում,...

Social Bakers կայքը ներկայացրել է հանրահայտ ամերիկյան Facebook սոցկայքի վիճակագրական տվյալները՝ ըստ աշխարհի տարբեր երկրների, ինչի արդյունքում հայտնի են դարձել այն երկրները, որոնք առաջատարն են ֆեյսբուքյան օգտատերերի քանակով։

Tert.am-ի փոխանցմամբ՝ օգտատերերի թվով առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ն, որի բնակչության 54.01 %-ն օգտվում է այս կայքից։ Միացյալ Նահանգներին հաջորդում է Բրազիլիան՝ 30.17 % ցուցանիշով։ Լավագույն եռյակը եզրափակում է Հնդկաստանը. այս երկրում 60 545 100 մլն մարդ է գրանցված Facebook-ում, ինչը կազմում է Հնդկաստանի բնակչության 5.16% -ը։

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա առաջատարն այստեղ Թուրքիան է՝ 31 415 080 օգտատեր ցուցանիշով։ Ի դեպ, այս երկիրը ֆեյսբուքյան օգտատերերի թվով գտնվում է ընդհանուր վարկանիշային աղյուսակի 7-րդ հորիզոնականում։ Թուրքիային է հաջորդում Ռուսաստանը, որը գտնվում է 30-րդ հորիզոնականում՝ 5.13 % ցուցանիշով։

Տարածաշրջանում օգտատերերի ակտիվության հարցում 3-րդ հորիզոնականում է Ադրբեջանը՝ 898 140 մարդ ցուցանիշով։ Այն զբաղեցնում է ընդհանուր վարկանիշային աղյուսակի 84-րդ հորիզոնականը։

Վրաստանը 87-րդ հորիզոնականում է՝ 862 940 օգտատերերով, իսկ Հայաստանը՝ 115-րդ՝ 345 140 օգտատեր ցուցանիշով, ինչը կազմում է երկրի բնակչության 11.63%-ը։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Սպիտակ քաղաքի մոտ երկրաշարժ է գրանցվել

3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ...

Եվրո-2024․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 26-ին կմեկնարկեն երկրորդ...

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`մարտի 26-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-30-ն առանձին շրջաններում,...