Հայաստանի Հանրապետության ոստիկանության Արաբկիրի բաժնում նոյեմբերի 2-ին ժամը 19:05-ին հաղորդում է ստացվել, որ մի աղջիկ ցանկանում է Կասկադի բարձունքից իրեն ցած նետել:
Ոստիկանության ծառայողները արագ հասնելով նշված վայր’ կանխել են բուհերից մեկի երրորդ կուրսի ուսանողուհու ինքնասպանության փորձը, տեղեկացնում են ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքին առնչվող հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: