14.1 C
Yerevan

«Առավոտ». Մի խառնեք մեզ… խմբագրական

Նմանատիպ

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել հետ քաշվել ելման դիրքեր․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի...

Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը...

«Առավոտ»-ի  գլխավոր խմբագիրն այսօրվա խմբագրականում գրում է.  « Վերջերս Կամերունի նախագահ Պոլ Բիյան նշեց իր պաշտոնավարության 30-ամյակը։ Աշխարհում կան իրենց գահից կառչած ավելի «հին» բռնապետներ՝ Տեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգո (Հասարակածային Գվինեա՝ նախագահ է 79-ի օգոստոսից), Ժոզե Էդուարդու դու Սանտուշ (Անգոլա, 79-ի սեպտեմբերից)։ Այդ ռեկորդակիրներին մոտենամ է նաև Ռոբերտ Մուգաբեն (Զիմբաբվե, իշխում է 87–ից)։

Հիմա դառնանք մեր «եվրասիական ախպերությանը», որտեղ ապրում են պոտենցիալ «ռեկորդակիրներ»։ Պուտինը Ռուաստանի նախագահ է 1999-ի դեկտեմբերի 31-ից, երբ Ելցինի հրաժարականից հետո կատարում էր երկրի ղեկավարի պարտականությունները։ Այդ 13 տարում կար ձևական «ընդմիջում», երբ իբր նախագահ էր Մեդվեդևը, բայց դա, իմ կարծիքով, «հաշիվ չի»։ Լուկաշենկոն ղեկավարում է Բելառուսը 1994 թվականից, Նազարբաևը ղազախական գահին է նստել 1990 թվականին։ Ահա թե ինչպիսի ռեժիմների հետ է մեզ առաջարկվում նոր «սովետմիություն» ստեղծել։ Ի դեպ, դրա դեմ չի առարկում ներկայիս հիմնական քաղաքական ուժերից ոչ մեկը. իշխանություն ունենալով կամ իշխանության հավակնելով՝ նրանք պարտադրված են հաճոյանալ Կրեմլին, որն այս պահին տարված է «եվրասիական» ծրագրերով։

Բայց Հայաստանը տարբերվում է վերը թվարկած բոլոր պետություններից։ Այստեղ առաջին նախագահը հրաժարական տվեց՝ չցանկանալով առճակատման մեջ մտնել իր շրջապատի հետ, ինչը կարող էր հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Այստեղ երկրորդ նախագահը, երկու ժամկետ ղեկավարելուց հետո, չվերաձևեց Սահմանադրությունը՝ իր իշխանությունը երկարաձգելու համար։ Վստահ եմ, որ ներկայիս նախագահը նույնպես չի հավակնի երրորդ ժամկետի։ Դա պայմանավորված է ոչ այնքան անձերով, որքան մեր մշակույթով, որը, ինչ ուզում եք ասեք, տարբերվում է «եվրասիական», իսկ իրականում՝ շատ էլ ասիական ավանդույթներից։ Այդպես էր նաև խորհրդային Հայաստանում, հիշենք թեկուզ, թե ինչպիսի զուսպ վերաբերմունք ուներ Բրեժնևի նկատմամբ Կարեն Դեմիրճյանը և ինչպիսի արևելյան շերբեթ էր ծորում Հեյդար Ալիևի շուրթերից։ Այդ մշակույթը մեզ խորթ է, և դա հուշում է մեզ, թե անկախ ծանրագույն խնդիրներից՝ որ կողմ է պետք նայել ապագան կառուցելիս։

Անշուշտ, այդ հունի մեջ է մի շարք կուսակցությունների առաջարկը՝ ընդհանրապես հրաժարվել նախագահական համակարգից։ Առնվազն քննարկելու հարց է։ Բայց որպեսզի այդ հարցն իսկապես քննարկվի սկզբունքային դիրքերից, այն չպիտի խաոնվի իշխանության համար պայքարին։ Ինձ թվում է՝ արժե 1-2 տարի հետո հանրաքվե անցկացնել մեկ հարցով՝ խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական համակարգ։ Որպեսզի այդ հանրաքվեն արդար անցնի, ոչ մի քաղաքական ուժ չպիտի այն կապի իշխանության մնալու կամ իշխանության գալու հետ։ Եթե մեր քաղաքացիները հակված լինեն խորհրդարանական համակարգի, ապա 5 տարի հետո ընտրությունների հաջորդ ցիկլը պետք է անցկացնել նոր Սահմանադրությամբ » ։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել հետ քաշվել ելման դիրքեր․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի...

Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը...