Պիկե. Վստահ եմ՝ Ֆաբրեգասը չի նպաստի Մոուրինյուի պաշտոնանկությանը

Պիկե. Վստահ եմ՝ Ֆաբրեգասը չի նպաստի Մոուրինյուի պաշտոնանկությանը

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն վստահություն է հայտնել, որ «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մտադիր չէ հասնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հրաժարականին։ Վերջին օրերին որոշ բրիտանական լրատվամիջոցներում չեն բացառում, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը մի քանի թիմակիցների հետ կարող է այդ ուղղությամբ գործողություններ ձեռնարկել։

-Ես լավ գիտեմ Ֆաբրեգասին ու վստահ եմ, որ միանգամայն անհնար է, որ նա նման բան անի։ Մենք արդեն հասկացել ենք, որ անգլիական լրատվամիջոցները սիրում են կեղծիքների դիմել։ Սակայն ես ճանաչում եմ Սեսկին որպես մարդ,-ասել է Պիկեն։

Անգլիայի առաջնության 12 տուրերի արդյունքում «Չելսին» 11 միավորով 16-րդ հորիզոնականում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում