«Ռեալ Սոսյեդադի» ղեկավարությունն աշխատանքից ազատել է գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին: Իսպանական ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ` խզվել են 52-ամյա մասնագետի և նրա օգնական Բիլի Մակինլիի պայմանագրերը:
Հիշեցնենք, որ Դևիդ Մոյեսը գլխավորել է «Ռեալ Սոսյեդադը» 2014 թվականի նոյեմբերի 11-ին: Իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Մոյեսին կարող է փոխարինել Խուանդե Ռամոսը:
Իսպանիայի ընթացիկ առաջնության 11-րդ տուրից հետո «Ռեալ Սոսյեդադն» ունի 9 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը: