Բուֆֆոն. Կոնտեի մասին միայն դրական խոսքեր կարող եմ ասել

Բուֆֆոն. Կոնտեի մասին միայն դրական խոսքեր կարող եմ ասել

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը գովասանքով է խոսել ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին:

-Կոնտեի մասին խոսելն ինձ համար և’ բարդ է, և’ շատ հեշտ է: Նա երկար ժամանակ եղել է իմ թիմակիցը, իսկ հետո մարզիչը: Նրա մասին շատ բան կարող եմ ասել, բայց դրանք միայն դրական խոսքեր են լինելու: Կարող եմ նշել, որ Կոնտեն հիանալի մոտիվացնում է ֆուտբոլիստներին և տքնաջան աշխատում է, բայց դա քիչ է նրան բնութագրելու համար:

Կոնտեն մեծ աշխատանք է կատարում: Դրա վառ ապացույցը նրա թիմերի` առաջին և 1-2 ամիս հետո ցուցադրած խաղերն են: Նրա թիմերն արագ առաջընթաց են գրանցում,-Կոնտեի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում