Շվայնշտայգեր. «Ման. Յունայթեդի» երկրպագուները պետք է համբերատար լինեն

Շվայնշտայգեր.  «Ման. Յունայթեդի» երկրպագուները պետք է համբերատար լինեն

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը երկրպագուներին կոչ է արել համբերատար լինել և աջակցել գլխավոր մարզիչ Լուի վան Գալին:

-Լուի վան Գալի իրավիճակը նման է այն շրջանին, երբ նա գլխավորել էր «Բավարիան»: Այդ դեպքում էլ ժամանակ էր հարկավոր, որպեսզի թիմը հասկանար` ինչ ֆուտբոլ պետք է ցուցադրի: Հետո «Բավարիան» դարձավ Գերմանիայի չեմպիոն և մասնակցեց Չեմպիոնների լիգայի եզրափակչին: 

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները պետք է համբերատար լինեն: Մենք կարող ենք ավելի լավ խաղալ, բայց թիմն ունի համապատասխան ոգի, ինչը շատ կարևոր է: Կարևոր չէ, թե հոկտեմբերին կամ նոյեմբերին մենք որ հորիզոնականում ենք, կարևորը մայիսն է: Ես համոզված եմ` Լուի վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդին» տիտղոսների կհասցնի,-Բաստիանի խոսքը մեջբերված է անգլիական ակումբի պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում