Նոբելյան մրցանակակիրները Բարսելոնայի գագաթնաժողովում հանդես կգան խաղաղության կոչով

Նոբելյան մրցանակակիրները Բարսելոնայի գագաթնաժողովում հանդես կգան խաղաղության կոչով

Նոբելյան մրցանակակիրների 15-րդ գագաթնաժողովը կբացվի նոյեմբերի 13-ին` Բարսելոնայում: Աշխարհի ամենահեղինակավոր մրցանակին արժանացած անձինք և կազմակերպությունների ներկայացուցիչները կհավաքվեն ավանդական հանդիպմանը, որն ամեն տարի տեղի է ունենում աշխարհի տարբեր անկյուններում:

«Պաշտպանել փախստականներին: Հասնել խաղաղության ամբողջ աշխարհում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Նոբելյան մրցանակակիրների հանդիպումները երեք օրերի ընթացքում կանցկացվեն այս խորագրի ներքո` Կատալոնիայի մայրաքաղաքում:

«Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ` գագաթնաժողովի հյուրերի թվում են` Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան, ՀԱՀ-ի նախկին նախագահ Վիլլեմ դե Կլերկը, իրանցի իրավապաշտպան և իրավաբան Շիրին Էբադին, եմենցի ակտիվիստուհի և լրագրող Տավակուլ Կարմանը, Կոստա Ռիկայի նախկին նախագահ Օսկար Արիաս Սանչեսը, պացիֆիստ, Խաղաղ մարդկանց ընկերակցության համահիմնադիր Մեյրիդ Կորրիգանը, այնպիսի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են` ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, Քիմիական զենքի արգելման կազմակեպությունը, Խաղաղութ յան միջազգային բյուրոն և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում