Խորհրդարանը վավերացրեց մաքսային բարեփոխումների համար Չինաստանից վարկ ստանալու համաձայնագիրը

Խորհրդարանը վավերացրեց մաքսային բարեփոխումների համար Չինաստանից վարկ ստանալու համաձայնագիրը

Ազգային ժողովը վավերացրեց մաքսային բարեփոխումների համար Չինաստանից արտոնյալ պայմաններով վարկ ստանալու մասին համաձայնագիրը: 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համ աձայնագրին կողմ քվեարկեց 83, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 19 պատգամավոր:

Վարկի գումարը կազմում է 156 միլիոն չինական յուան: Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալ ժամանակահատվածը կազմում է 5 տարի: Տարեկան տոկոսադրույքը երկու տոկոս է: Կառավարման վճարը կազմում է 0.15 տոկոս և պարտավճարը կազմում է 0.25 տոկոս:

Վարկային ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի ունենալ մաքսային հսկողության արդիական համակարգ, որը մի քանի անգամ կկրճատի մաքսային հսկողության իրականացման ընթացակարգերը՝ տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն տալով իրենց ապրանքը մաքսազերծել անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում: Մյուս կողմից համակարգը հնարավորություն կտա մշտական դիտարկման տակ պահել ապրանքնե րի տեղաշարժը մաքսակետից մինչև վերջնական նշանակման վայր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում