14.1 C
Yerevan

ԱՆ. Իջևանում համաճարակային իրավիճակը վերահսկելի է

Նմանատիպ

Ծնողները կգնահատեն մանկավարժի աշխատանքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 243-Ա հրամանով հաստատվել է...

Բնության դրամա․ National geographic-ի անդրադարձը Հայաստանին

The National geographic-ը Հայաստանին նվիրված հրապարակում է արել՝ իր...

Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը, 23-26-ը, 27-ի գիշերն առանձին...

Իջևանում համաճարակային իրավիճակը վերահսկելի է, բնակիչների մոտ սիբիրախտի կասկածելի դեպքեր չեն հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն էր ստացել այն մասին, որ Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում` Իջևան քաղաքին հարակից բնակավայրում, մեկ կենդանու մոտ արձանագրվել է սիբիրյան խոցի դեպք: Հիմք ընդունելով վերը նշվածը, ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում կազմակերպվել և իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ, որի արդյունքում բնակչության շրջանում սիբիրյան խոցի կասկածելի դեպքեր ներկայում չեն հայտնաբերվել:

Սննդի անվտանգության պետական ծառայության Անասնաբուժության տեսչությունից հայտնել են, որ կենդանին պատրվաստված չի եղել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին սիբիրախտի դեպքեր էին գրանցվել Գեղարքունիքի մարզի Վարդենիքի տարածաշրջանում: Հոսպիտալացված կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքներով մեկի մոտ սիբիրախտ հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրախտի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական:

spot_imgspot_img