Անվտանգության նկատառումներով փակվել է Էյֆելյան աշտարակը

Անվտանգության նկատառումներով փակվել է Էյֆելյան աշտարակը

Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, փակվել է այցելուների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Agence France Presse-ը:

«Էյֆելյան աշտարակը փակվել է երեկ երեկոյան և չի աշխատել այսօր»,-ասել է աշտարակը սպասարկող ընկերության ներկայացուցիչը` հավելելով, որ Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը հանրության համար փակ է մնալու այնքան ժամանակ մինչև չհրապարակվի հաջորդ կարգադրությունը: Էյֆելյան աշտարակ օրական այցելում է 15-20 հազար զբոսաշրջիկ, բայց նոյեմբերի 13-ի ահաբեկչությունից հետո այն Փարիզ այցելողներին դիմավորում է անջատված լույսերով:

Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրապարակած տվյալների, զոհվել է 127 մարդ, տուժել են ավելի քան 250-ը, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել և մեղադրել «Իսլամական պետություն» խմբավորմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում