0.1 C
Yerevan

Եվրոպայի կանաչների կուսակցությունը ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

Նմանատիպ

Միջազգային լրահոսն ամփոփ․ 08․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է տեղի...

Վրաստանում կրկին բորբոքվում են ներքաղաքական կրքերը

Հարյուրավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելու Վրաստանի...

Իրանը բացահայտել է իր ստորգետնյա գերժամանակակից ավիաբազաներից մեկը

Իրանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին և իրանական...

Եվրոպայի կանաչների կուսակցությունը Լիոնում կայացած 23-րդ համաժողովին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև` համաձայն որի Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է իրագործել հայ ժողովրդի հանդեպ:

Բանաձևը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և աշխատել Հայաստանի ու հայ ժողովրդի հետ հաշտեցման ուղղությամբ:

Այս նախաձեռնությամբ Եվրոպայի կանաչների կուսակցությունը կոչ է անում Հայոց ցեղասպանությունը դեռևս չճանաչած բոլոր երկրներին հրապարակայնորեն ճանաչել այն:

Կուսակցությունն ընդգծում է, որ այս քայլը դրական կանդրադառնա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վրա ու կնպաստի մարդկության հանդեպ հետագա հանցագործությունների կանխմանը:

Բանաձևը պահանջում է թուրքական կառավարությունից վերագնահատել պատմական և մշակութային մոտեցումները, բացել արխիվները պատմաբանների, հետազոտողների և գիտնականների առջև՝ փորձելով հաշտվել անցյալի հետ:

Բանաձևն ընդգծում է, որ բոլորն ունեն սեփական պատմության ճանաչման և մշակույթի հանդեպ հարգանքի իրավունք:

«Հայոց ցեղասպանության հարյուրամյակին Եվրոպայի Կանաչների կուսակցության ընդունած բանաձևի նպատակն է հիշեցնել յուրաքանաչյուր երկրի, որ այն իր մասնաբաժինն ունի ներդնելու՝ հանուն առավել խաղաղ աշխարհի: Սա է պատճառներից մեկը, թե ինչու Թուրքիան պետք է այժմ դադարեցնի իր ժխտողական քաղաքականությունը»,- ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԽ-ում Կանաչների խմբակցության փոխնախագահ, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության խորհրդատվական խմբի անդամ Միշել Ռիվազին:

Կանաչների կուսակցությունը միավորում է շուրջ 45 Կանաչների կուսակցություն Եվրոպայում և ներկայացված է արևելյան Եվրոպայի գործընկերության երկրներում:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային լրահոսն ամփոփ․ 08․02․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է տեղի...

Վրաստանում կրկին բորբոքվում են ներքաղաքական կրքերը

Հարյուրավոր քաղաքացիներ այսօր դուրս են եկել փողոց՝ բողոքելու Վրաստանի...

Իրանը բացահայտել է իր ստորգետնյա գերժամանակակից ավիաբազաներից մեկը

Իրանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին և իրանական...