«Առավոտ». Գեղամյանը միակն չէ քաղաքական գործիչներից, որը փոխում է իր դիրքորոշումը

Երբ քաղաքական գործիչներն ուզում են մեկնումեկին վիրավորել, նրանք հաճախ օգտագործում են «Գեղամյան» ազգանունը՝ ասելով, որ իրենց հսսկառակորդը վարվում է, այսպես ասած, «գեղամյանավարի»։ Նկատի ունեն՝ հետետղսսկան և սկզբունքային չէ։ Ինչ խոսք, պարոն Գեղամյանն իսկապես կերպարանափոխվելու տաղանդ ունի, մասնավորապես, մի քանի անգամ նախագահական ընտրարշավներում հանդես է եկել որպես ընդդիմադիր թեկնածու, որից հետո ճարպկորեն փոխել է իր դիրքորոշումը՝ դրանից քաղելով բազմաթիվ օգուտներ։ Բայց ասել, որ Արտաշես Մամիկոնովիչը միակն է քաղաքական գործիչներից, որը փոխում է իր դիրքորոշումը, մեղմ ասած, չափազանցություն կլինի։ Պետք չէ շատ ուշադիր վերլուծաբան լինել՝ տեսնելու համար, որ մեր քաղաքական երկնակամարում կան բազմաթիվ մարդիկ, որոնք վերջին բառերով հայհոյում էին Տեր-Պետրոսյանին, Ծառուկյանին, Օսկանյանին կամ Սերժ Սարգսյանին, իսկ հիմա, երբ հիշյալ գործիչներն անում են քայլեր, որոնք այդ հայհոյողներին և իրենց թիմերին ձեռնտու են, առնվազն լոյալություն են պահպանում։ Եթե նույն Գեղամյանը հանկարծ սկսի խաղալ այն խաղը, որը ձեռնտու է իրեն փնովողներին, վերջիններս չեն բերի նրան որպես անսկզբունքայնաթյան օրինակ։

Գուցե այդպիսի փոփոխամտություն դրսևորվում է միայն անձերի նկատմամբ, իսկ ահա սկզբունբների ստումով նրանք անսասան են՝ մեր լեռների պես։ Բայց դա էլ այդպես չէ։ Դուք կարծում եք, օրինակ, որ 95 թվականին ՀՀՇ-ն կո՞ղմ էր 100 տոկոսանոց համամասնական ընտրություններին։ Ոչ, այն ժամանակ իշխանությունն ատամներով պաշտպանում էր մեծամասնական կարգը, որովհետև խնդիր ուներ խորհրդարան խցկելու ի՛ր գողականներին և օլիգարխներին։ ճիշտ նույն պատճառով այժմ մեծամասնական կարգից է կառչում Հանրապետականը։ Կամ՝ դուք լսե՞լ եք, որ Քոչարյանի իշխանության օրոք ԲՀԿ-ն պայքարի հանուն կառավարման խորհրդարանական համակարգի։ Կամ՝ դեռևս երկու տարի առաջ ՀԱԿ-ը վստահ էր, որ «մարտի 1– ի» սպանդը կազմակերպել է Քոչարյանը, իսկ հիմա, կարծես, հակված են մտածելու, որ դա արել է Սերժ Սարգսյանը, որովհետև որոշակի «ռասկլադներում» երկրորդ նախագահը կարող է անուղղակիորեն դառնալ ՀԱԿ-ի դաշնակիցը։

Նույնը՝ քաղաքական հետապնդումների հարցում։ ՀՀՇ-ն կարծում է, որ նա ճիշտ է հետապնդել ՀՅԴ– ին, սակայն մնացածներին՝ սկսած 98 թվականից, սխալ են հետապնդել։ Իսկ, օրինակ, Օսկանյսսնը կարծում է, որ մարտի 1-ից առաջ և հետո իշխանությունը ճիշտ էր վարվել, որ մարդկանց նետել էր բանտերը (համենայնդեպս՝ երբեք դրա դեմ չի ընդվզել), իսկ հիմա իր դեմ գործ սարքելը սխալ է։ Քաղաքական ուժերից ոչ մեկը չի հայտարարում, որ քաղաքական հետապնդումները՝ սկսած դաշնակցականներից, շարունակած Վանոյով, 2004-ի ձերբակալություններով, «մարտի 1-ով» և վերջացրած Վարդան Օսկանյանով և Տիգրան Առաքելյանով, անընդունելի են։

Այնպես որ՝ չարժե կենտրոնանալ Գեղամյանի վրա

Հետևեք մեզ նաև Telegram-ում