Ժինոլա. Ռոնալդուին և Մոուրինյուին տեսնում եմ «ՊՍԺ»-ում

Ժինոլա. Ռոնալդուին և Մոուրինյուին տեսնում եմ «ՊՍԺ»-ում

Ֆրանսիայի հավաքականի և «Պարի Սեն Ժերմենի» նախկին կիսապաշտպան Դավիդ Ժինոլան հավանական է համարում այն, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող են տեղափոխվել փարիզյան ակումբ:

-Ես Ռոնալդուին և Մոուրինյուին տեսնում եմ «ՊՍԺ»-ում: Ակումբը բավանականաչափ գումար ունի այդ գործարքներն իրականացնելու համար: «ՊՍԺ»-ի քաթարյան ներդրողներն ամեն ինչ պատրաստ են անել, որպեսզի թիմը հաղթի Չեմպիոնների լիգայում, իսկ Ռոնալդուն կցանկանա կարիերայում նոր մարտահրավեր ստանալ,-Ժինոլայի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում