Խեդիրա. Իտալիայում ֆուտբոլը կրոնի նման է

Խեդիրա. Իտալիայում ֆուտբոլը կրոնի նման է

«Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան «Kicker»-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ ուրախ է թուրինյան ակումբում հանդես գալու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Խեդիրան ազատ գործակալի կարգավիճակով է «Ռեալից» տեղափոխվել «Յուվենտուս»:

-Իտալիայում մարդիկ ապրում են ֆուտբոլով: Այստեղ ֆուտբոլը կրոնի նման է: Ես շատ ուրախ եմ «Յուվենտուսում» հանդես գալու կապակցությամբ, սա մեծագույն ակումբ է: Երբ «Յուվենտուս» տեղափոխվելու հնարավորություն առաջացավ, հասկացա` չեմ կարող բաց թողնել այն,-ասել է Խեդիրան:

Հավելենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Խեդիրան մասնակցել է 5 խաղի, խփել է 1 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում