Թուրքերը սուլել են Փարիզում զոհվածների համար հայտարարված լռության րոպեի ժամանակ
18/11/2015 14:46

Նմանատիպ
Ֆուտբոլի Թուրքիայի և Հունաստանի ազգային հավաքականների միջև նոյեմբերի 17-ին տեղի ունեցած հանդիպման ժամանալ Ստամբուլի մարզադաշտում թուրք երկրպագուներն անարգել են Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Խաղից առաջ Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը հարգելու նպատակով հայտարարված լռության րոպեի ժամանալ երկրպագուները սկսել են սուլել և բղավել. «Շեհիդները չեն մահանում, հայրենիքն անբաժան է»:
Թուրք երկրպագուների անվայելուչ պահվածքը շարունակվել է նաև Հունաստանի ազգային հիմնը հնչելու ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում