ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ի վերջո հանգեցնելու է հիմնախնդրի խաղաղ լուծմանը. ԱՄՆ պաշտոնյա

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ի վերջո հանգեցնելու է հիմնախնդրի խաղաղ լուծմանը. ԱՄՆ պաշտոնյա

ԱՄՆ պետքարտուղարությունն աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային խաղաղ գործընթացի և սահմանային լարվածությունը թուլացնելու ջանքերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նման դիրքորոշում հայտնեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի տեղակալ Բրիջիտ Բրինքը:

«Ես գիտեմ, որ վերջերս բռնության դրսևորումներ են տեղի ունեցել, և համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ հստակ նշվում է, որ ծանր զինտեխնիկայի կիրառումն անընդունելի է և կոչ է արվում կողմերին հարգել հրադադարը: Մենք սերտորեն աշխատում ենք դեսպան Ուորլիքի հետ և պաշտպանում Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են լարվածության մեղմմանը»,- մասնավորապես նշեց ԱՄՆ պաշտոնյան:

Նրա խոսքով` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ընթանում է Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում, որը պաշտպանում են հակամատության կողմերի կառավարությունները: ԱՄՆ պետքրատուղարության ներկայացուցիչը նաև վստահություն հայտնեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ի վերջո հանգեցնելու է հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում