Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հանդիպումները չեն հետաձգվի

Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները չեն հետաձգվի, հայտնում է «BBC Sport»-ը։
Հաղորդվում է, որ բոլոր հանդիպումները, որոնք նախատեսված է եղել անցկացնել հաջորդ շաբաթ, տեղի են ունենալու օրացույցի համաձայն։
«Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի՝ մյուս շաբաթ կայանալիք հանդիպումները կանցկացվեն նախատեսված ժամկետներում։ ՈւԵՖԱ-ն խստորեն կհետևի անվտանգության կանոններին և սերտորեն կհամագործակցի ակումբների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ անվտանգության երաշխիքներ ստանալու համար հանդիպումների բոլոր մասնակիցների համար։ Հյուրընկալվող թիմերի երկրպագուների հանդեպ լրացուցիչ կանոններ չեն սահմանվի»,-ասված է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մինչ այդ անվտանգության նկատառումներից եկնելով չեղյալ էին հայտարարվել Իսպանիայի և Բելգիայի, նչպես նաև ԳԳերմանիայի և Հոլանդիայի հավաքականների միջև ընկերական հանդիպումները։
Լուրեր կան նաև, որ Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնությունների առաջիկա տուրերի հանդիպումները կարող են տեղափոխվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում