ՀՀ-ն ու Սերբիան խորացնում են համագործակցությունը պաշտպանական բնագավառում

ՀՀ-ն ու Սերբիան խորացնում են համագործակցությունը պաշտպանական բնագավառում

ՀՀ կառավարությունը հավանության տվեց Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի կնքմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ համաձայնագրի նպատակն է կողմերի միջև պաշտպանության բնագավառում հաստատել համագործակցության հիմնական սկզբունքներն ու ընթացակարգերը:

Կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա, մասնավորապես հետևյալ ոլորտներում՝ պաշտպանական և անվտանգության քաղաքականության, ռազմատնտեսական համագործակցության, ռազմաիրավական ոլորտի համագործակցության, խաղաղապահ առաքելությունների և այլն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում