Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանավորներն ամփոփել են ուստարվա արդյունքները

Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանավորներն ամփոփել են ուստարվա արդյունքները

Հայաստանի ռուսական ռազմակայանում ամփոփվել են 2015 ուսումնական տարում հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստության արդյունքները: Այդ մասին  տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Ուսուցման ձմեռային եւ ամառային շրջանում միավորման հրետանային ստորաբաժանումների ուսուցումը նպատակամղված Է եղել պայմանական հակառակորդի ժամանակակից եւ արդյունավետ կրակային խոցմանը անձնակազմին նախապատրաստելուն՝ մոտոհրաձգային եւ հատուկ ստորաբաժանումների օժանդակությամբ եւ «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող ապարատների արդի համալիրի օգտագործմամբ: Ուսումնական միջոցառումներն անցկացվել են «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում:

«Մեկ տարվա ընթացքում հրետանային եւ հակատանկային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են 20-ից ավելի ճամբարային հավաքներ եւ մարտական հրաձգության զանազան վարժանքներ: Ընթացիկ տարվա սեպտեմբերին ռազմակայանի հրետանավորները մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստորաբաժանումների հետ համատեղ վարժանքներին: Վարժանքների ընթացքում զինծառայողները ցուցադրել են վստահ եւ համակարգված գործողություններ»,- նշվում է ՌԴ ՀՌՕ-ի մամուլի ծառայության հաղորդագրությանն մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում