Բոլիվիայում ֆուտբոլիստը դաշտում մահացել է կայծակի հարվածից

Բոլիվիայում ֆուտբոլիստը դաշտում մահացել է կայծակի հարվածից

Բոլիվիայի Վիլյասոն քաղաքում կայծակի ուժեղ հարվածը դաշտում ֆուտբոլիստի է սպանել, հաղորդում է «Le Figaro»-ն։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին։ Արգենտինայի սահմանին գտնվող քաղաքում կայծակը հարվածել է դաշտին, ուր այդ պահին հանդիպում էր ընթանում։ Արդյունքում Դևիդ Ալվարես անունով ֆուտբոլիստը տեղում մահացել է։

Պատահարից տուժել է ևս 8 ֆուտբոլիստ, ովքեր տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում