Իրանը պատժամիջոցների չեղարկումից երեք ամիս անց պատրաստ Է կրկնապատկել նավթի արտահանումը

Իրանը պատժամիջոցների չեղարկումից երեք ամիս անց պատրաստ Է կրկնապատկել նավթի արտահանումը

Իրանը պատրաստ Է պատժամիջոցների չեղարկումից երեք ամիս անց կրկնակի ավելացնել նավթի արտահանումը՝ երեք ամսվա ընթացքում այն հասցնելով օրական 2 միլիոն բարելի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարարի առաջին տեղակալ Մոջթաբա Հոսրոութաջը:

Գործակալության զրուցակիցը վստահ Է, որ նավթի արգելքն Իրանի վրայից կհանվի դեկտեմբերի կեսերին-2016 թվականի հունվարի սկզբին:

«Մենք չենք ընդունում պատժամիջոցների աստիճանական վերացման տարբերակը, մենք հայտարարել ենք, որ բոլոր պատժամիջոցները պետք Է հանվեն միաժամանակ: Եվ երբ ես ասում եմ` պատժամիջոցները կհանվեն դեկտեմբերի կեսերին-հունվարի սկզբին, ապա ես նկատի ունեմ ոչ միայն բանկային պատժամիջոցները: Մենք արդեն դրան նախապատրաստվել ենք: Մենք լիովին պատրաստ ենք նավթի արտահանումն սկսել պատժամիջոցների վերացումից անմիջապես հետո»,-հայտարարել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում