Փարիզում ահաբեկչության կազմակերպիչը ողբերգության օրը քաղաքում է եղել

Նմանատիպ
Ոչնչացված ահաբեկիչ Աբդելհամիդ Աբաուդը, որը համարվում Է Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների կազմակեպիչներից մեկը, գրոհի օրը Ֆրանսիայի մայրաքաղաքում Է եղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Այսպես, նոյեմբերի 13-ին ժամը մոտավորապես 22-ին երկու տեսախցիկներ նրան գրանցել են մետրոյի՝ Մոնտրյոյի մերձակա «Կրուա դե Շավո» կայարանում, որը 250 մետր Է հեռու այն վայրից, որտեղ ավելի ուշ հայտնաբերվել Է սեւ գույնի «Սեատ» ավտոմեքենան, որը, ինչպես ենթադրվում Է, օգտագործվել Է ահաբեկիչների կողմից: Մեքենայում գտել են «Կալաշնիկով» ինքնաձիգեր: Փոխադրամիջոցը վարձակալվել Էր Իբրահիմ Աբդեսլամի անունով, որը մյուս ահաբեկչի՝ հետախուզման մեջ գտնվող Սալահ Աբդեսլամի եղբայրն Է: Ինչպես արդեն տեղեկացվել Է, Աբաուդին հաջողվել Է ոչնչացնել ոստիկանության հատուկ նշանակության գործողության ընթացքում, որը նոյեմբերի 18-ին անցկացվել Է Փարիզի Սեն Դենի արվարձանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում