Գալուստ Սահակյանը պարգեւատրել է տիկնիկային թատրոնի աշխատակիցներին

Նմանատիպ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 20-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի 80-ամյակի կապակցությամբ պարգևատրել է թատրոնի մի խումբ աշխատակիցների: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Լուսինե Խաչատրյանը, Սամսոն Մովսեսյանը, Աղասի Մելքոնյանը և Կարեն Խաչատրյանը պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով, իսկ Իննա Հախնազարյանը, Լիանա Նիկողոսյանը և Լիանա Արեստակյանը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրերով:
Գալուստ Սահակյանը, շնորհավորելով պարգևատրվածներին, նշել է, որ թատրոնն է ազգի մշակութային զարգացածության գրավականը, իսկ տիկնիկային թատրոնը մեր մանուկների, մեր արժեհամակարգի ձևավորման դպրոցն է:
Ըստ ԱԺ նախագահի՝ տիկնիկային թատրոնում են Հովհաննես Թումանյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ղազարոս Աղայանի և այլոց հավերժական ստեղծագործություններն անմահանում՝ հասանելի դառնալով մանուկներին:Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը շնորհակալություն է հայտնել թատրոնի աշխատակազմի անունից և Գալուստ Սահակյանին նվիրել Հովհաննես Թումանյանի անունը կրող թատրոնի խորհրդանիշը՝ Անհաղթ աքլորի արձանիկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում